Իսրայելը սպառնում է հրապարակել Հայերի Ցեղասպանության մասին փաստեր
Հոկտեմբեր 19, 2009թ. 17:15
Թուրքիայի եւ Իսրայելի վերջին շրջանի հարաբերություններում առկա լարվածությունը հասել է նրան, որ Իսրայելը սպառնացել է Թուրքիային, թե կհրապարակի 1915 թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է PressTV -Բեյրութ հեռուստաընկերությունը: Ընկերությունը նշում է, թե այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններ ստեղծելու ֆոնին: Օրերս Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցեր են արել իսրայելցի ուսանողներ, որոնց ձեռքներին եղել է նաեւ հայերի եւ քրդերի ցեղասպանությունը դատապարտող պաստառներ:
Armar.am












