«Չեզոք գոտին» Հայաստանում
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի 20 տարվա համագործակցության շրջանակներում Երևանում մեկնարկել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Ներկայացված են 30 նոր ամերիկյան վավերագրական ֆիլմեր, որոնք կցուցադրվեն հիմնականում Հայաստանի Ազգային Պատկերասրահում: Հայ հանդիսատեսը հասցրել է դիտել Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկամանիան», որը պատմում է սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միության կողմից տիեզերք արձակված «Սպուտնիկ» արբանյակի մասին, որը երկյուղի մեջ է պահել ողջ Ամերիկան: Իսկ Անայանսի Պրադոյի «Երեխաները չեզոք գոտում» քառասուն րոպեանոց ֆիլմը ներկայացնում է ամեն տարի Մեքսիկա-Ամերիկյան սահմանը հատող 100.000 միայնակ երեխաների կյանքը, ովքեր ԱՄՆ-ում հեռանկարային ապագա են որոնում, սակայն հայտնվում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցված չեզոք գոտում: Նմանատիպ ֆիլմերը բազմազան են, որոնք հիմնված են պարզ մարդկային հարաբերությունների և նրանց կյանքի պատմությունների վրա: Հայ հեռուստադիտողը վավերագրական ֆիլմերին կկարողանա հետևել մինչև դեկտեմբեր:
ArmAr.am












