Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ի՞նչ ասել է ադրբեջանական կառուցողականություն

Հոկտեմբեր 19, 2009թ. 20:02

Ի՞նչ ասել է ադրբեջանական կառուցողականություն

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը  հայտարարություն է հնչեցրել, թե  արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից և Հայաստանին մեղադրել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ։

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մեկնաբանեց. «Ըստ երևույթին, պարոն Պոլուխովը նկատի ունի այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն «կառուցողականությունը», որով հրաժարվեց 2001թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին ՔիՎեսթում, կամ էլ` այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը։ Կարծում եմ` Պոլուխովի կառուցողականությունը կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»։


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն