Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

«Թուրքիան միշտ ուշադրությամբ է վերաբերվում իր գործընկեր և եղբայր Ադրբեջանին»

Հոկտեմբեր 20, 2009թ. 10:00

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ներկայումս Թուրքիային մատակարավող գազի գինը չափազանց ցածր է, այն դեռևս 2008-ին պետք է  վերանայվեր, և ահա այսօր Ադրբեջանը որոշել է  Թուրքիայի համար թանկացնել բնական գազի գինը:

Իհարկե, հասկանալի է, որ Ալիևը հերթական անգամ Ադրբեջանի բնական ռեսուրսները փորձում է քաղաքական նպատակների համար ծառայեցնել: Ադրբեջանի նախագահի նման  հայտարարությունն անշուշտ պայմանավորված է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացով:

Չուշացավ նաև Թուրքիայի պատասխանը: Երկուշաբթի երեկոյան Միլանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպվել էր` Իտալիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը կոչ է արել Ադրբեջանին էներգետիկ նախագծերը չխառնել քաղաքականության հետ: Վերջինս նաև նկատել է, թե   հավանաբար Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը ապատեղեկատվություն է:

«Մենք երբեք չենք ցանկանա, որ Ադրբեջանը գումարներ կորցնի: Կարճ ժամանակով կասեցվել էին գների վերանայման բանակցությունները, սակայն մենք արդեն առաջարկել ենք շարունակել դրանք», – ասել է նախարար Թաներ Յիլդիզը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստվում է կրճատել տարանցիկ ադրբեջանական գազի համար գանձվող գումարը:

«Թուրքիան միշտ ուշադրությամբ է վերաբերվում իր գործընկեր և եղբայր Ադրբեջանին: Հայտնի փաստ է, որ Թուրքիան ավելի քիչ գումար է գանձում ադրբեջանական տարանցիկ գազի համար, քան այլ երկրների դեպքում», – ասել է Յիլդիզը:

Armar.am



Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն