Գլխավոր » Լրահոս

Վաղը Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն մեջլիսի առաջ կտա պարզաբանումներ

Հոկտեմբեր 20, 2009թ. 10:52

Վաղը, հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ կունենա արտգործնախարար Դավութօղլուն ՙ տալու համար պարզաբանումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման», «երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման» արձանագրությունների մասին: Նրա ելույթից հետո արձանագրությունների առնչությամբ իրենց կուսակցությունների տեսակետները կարտահայտեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ տարբեր կանխատեսումներիՙ խորհրդարանը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից միայն մեկըՙ դիվանագիտական հարաբերություններ նախատեսողը: Իսկ այսօր Թուրքիայի անվտանգության խորհրդում կքննարկվեն արձանագրությունները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն