Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ նախագահը պարգևատրել է արժանավորներին

Հոկտեմբեր 20, 2009թ. 14:50

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:

Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:

Բարձր վարպետության եւ արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Գեւորգ Կիրակոսի Մուրադյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Բարեգործական նշանակալի գործունեության համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են.

Էմանուել դե Լաբարը`           բարեգործ (Փարիզ, Ֆրանսիայի Հանրապետություն)

(հետմահու)

Միշել Պազումյանը`      «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի                            տեղական մարմնի փոխատենապետ, տարածքային զարգացման մասնագետ:

Բժշկագիտության եւ առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության  գլխավոր  ուռուցքաբան  Հայրապետ Մեսրոպի Գալստյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն