Գլխավոր » Լրահոս

Իրանը Հայաստանի և Ուկրաինայի բժշկական համալսարանների ավարտական վկայականներն այլևս չի ճանաչի

Հոկտեմբեր 20, 2009թ. 15:48

kartezՀայաստանում և Ուկրաինայում բժշկության դասավանդման ցածր մակարդակի պատճառով Իրանը անվավեր կճանաչի այս երկրներում իր քաղաքացիների ստացած ավարտական վկայականները: Այս մասին Mehr լրատվական գործակալությանը ասել է Իրանի առողջապահության նախարարության կրթական բաժնի ղեկավար Հուլամրզա Հասանզադեն:

Նրա խոսքերով, 2010 թվականից սկսված կգործի օրենքը, ըստ որի այլևս հայկական և ուկրաինական բժշկական համալսարանների ավարտական վկայականները Իրանում արժեք չեն ունենա:

Ավելացնենք, որ Հայաստանի բժշկական համալսարաններում սովորում է մոտ 15 հազար իրանցի ուսանող:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն