Նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում
Հոկտեմբեր 20, 2009թ. 17:22
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արտակ Գաբրիելյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Վարչապետի այլ որոշումներով Կամո Գասպարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Սասուն Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։












