Ադրբեջանին կարգի հրավիրելու համար Անկարայից պատվիրակություն կմեկնի Բաքու
Թուրքիայի խորհրդարանի երկու պատվիրակություն պատրաստվում է մեկնել Բաքու: Այցի նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության հարթումն է:
Հոկտեմբերի 25-28-ը Ադրբեջանում բանակցություններ կվարեն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, իսկ ավելի ուշ նրանց կմիանան խորհրդարանի թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի անդամները: Թուրք պատվիրակությունների նպատակն է հասկացնել ադրբեջանական կողմին, որ ամեն ինչ չպետք է քաղաքականացնել, հակառակ դեպքում այն կարող է մեծ հարված հասցնել երկու երկրների հարաբերություններին:
Պաշտոնական Անկարային դուր չի եկել իր վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը: Դա վերաբերում է և գազի գների բարձրացման սպառնալիքներին, և թուրքական դրոշների նկատմամբ ադրբեջանցիների դրսևորած վիրավորական վերաբերմունքին:
Armar.am












