Վրաստանում պայթել է նավթատար գնացք
Հոկտեմբեր 21, 2009թ. 10:30
Այսօր առավոտյան Վրաստանի Փոթի քաղաքի մոտակայքում նավթատար գնացք է պայթել: Ինչպես հայտնում է Զեմո-Սվանետյաի Սամագրելոյի շրջանի ոստիկանությունը` պայթյունի հետևանքով գնացքը գծերից դուրս է եկել: Պատահարը տեղի է ունեցել գիշերը ժամը 1:00-ին:
«Պայթյունի հետևանքով 12 նավթատար բաքեր դուրս են եկել գծերից և շրջվել, որոնցից մի քանիսից նավթի արտահոսք է տեղի ունեցել»,- հայտնել են ոստիկանները:
Վերջին հինգ ամիսների ընթացքում, սա արդեն հինգերորդ պատահարն է Սամոգրելոյի շրջանում: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան: Ընթանում է հետաքննություն:
Armar.am












