Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Ղարաբաղի հիմնախնդիրը
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, երկրի նախագահ Աբդուլա Գյուլի ղեկավարությամբ, երեկ Չանքալեյի նախագահական պալատում անցկացրեց ամենամսյա իր նիստը:
Քննարկումը շարունակվել է ութ ժամ: Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հարավային Կովկասի հիմնախնդիրների լուծման ուղիները, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և հանգել այն եզրակացության, որ այս գործընթացը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման վրա:
Քննարկման շրջանակներից դուրս չի մնացել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայտարարվել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստաման գործում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ազգային անվտանգության խորհրդի նիստերը տեղի են ունենում միայն ամսվա վերջին օրերին: Սակայն այս անգամ ընդունված ժամկետից շուտ նիստի կայացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը:
Armar.am












