Էրդողանը կհանդիպի Բարաք Օբամայի հետ
Հոկտեմբեր 21, 2009թ. 11:32
Թուրքական գործակալությունների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն առաջիկայում մի շարք այցելություններ կկատարի և դիվանագիտական շփումներ կիրականացնի։ Այս շաբաթա վերջին Էրդողանը կայցելի Իրան, Պակիստան, այնուհետև կուղևորվի ԱՄՆ։ Նախատեսված է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կհանդիպի հոկտեմբերի 29-ին, թեև իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո Ռ. Էրդողանը լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության օրն է, և ինքը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրը փոխելու հնարավորություններ է փնտրում։
Armar.am












