Հարավային Օսեթիան ՌԴ-ի հետ կվավերացնի համաձայնագիր` սահմանների պաշտպանության մասին
Հոկտեմբեր 21, 2009թ. 16:13
Հարավային Օսեթիայի խորհրդարանն այսօր քննարկելու է ՌԴ-ի հետ միասին երկրի պետական սահմանների պահպանման փաստաթղթի վավերացման հարցը. հայտնում է օսեթական խորհրդարանի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի նախագահներ Էդուարդ Կակոյտեն ու Սերգեյ Բագապշը Մոսկվայում հինգ տարվա համաձայնագիր են ստորագրել` միացյալ ուժերով սահմանների պահպանման մասին:
Armar.am












