ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին
Հոկտեմբեր 21, 2009թ. 17:45
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին:
Ողջունելով Թ. Քայդենաուին` Հ. Աբրահամյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում:
Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:












