Գիտական հոդվածների ժողովածու` Հայոց Ցեղասպանության մասին
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստող նախաձեռնությամբ է հանդես եկել Հունգարիայի «Արարատ» մշակութային միությունը` ֆինանսավորելով «Հետազոտություններ Հայոց ցեղասպանության թեմայով» գիտական հոդվածների ժողովածուի լույսընծայումը: Գրքում տեղ են գտել հայ և հունգարացի պատմաբանների գիտական աշխատանքները Ցեղասպանության թեմայով:
Երեկ ԱՕԿՍ-ում տեղի ունեցավ ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուի խմբագիր, «Արարատ» մշակութային միության նախագահ Գագիկ Ջոթյանն իր խոսքում ասաց, որ սա Ցեղասպանության մասին գիտական մակարդակով առաջին ժողովածուն է, իսկ իրենց հիմնական նպատակը Հունգարիայի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումն առաջ շարժելն է:
Ժողովածուի տպագրությանը աջակցել են նաև Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը, տեղական հայ ազգային ինքնավարությունները, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԱՕԿՍ-ի «Հայաստան-Հունգարիա» ընկերությունը:
ArmAr.am












