Գլխավոր » Լրահոս

Ուշադրություն. Ադրբեջանական պրովոկացիան «օդնոկլասսնիկի.ռու» կայքէջում

Հոկտեմբեր 22, 2009թ. 12:25

Panorama.am-ի խմբագրությունը տեղեկություն է ստացել, որ www.odnoklassniki.ru կայքէջում հայկական խմբերը ենթարկվել են զանգվածային հարձակման: Արդեն 3 շաբաթ շարունակվում է այս կայքէջում հայկական խմբերի արգելափակումը:

Առաջին հերթին արգելափակման ենթարկվեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն աջակիցների ու արցախահայերի խմբերը: Ընդհանուր առմամբ, խախտվել են կայքի 40 հազար այցելուների իրավունքներ: Կայքի ադմինիստրացիան չի արձագանքում բազմաթիվ բողոքներին ու չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Արգելափակումն իրականացվում է հետևյալ սխեմայով. մի քանի մարդ իմանում են հայկական խմբի ադմինստրատորի տվյալները և կայքի «բողոքել օգտագործողի դեմ» ֆունկցիաների միջոցով բողոք են ուղարկում՝ նշելով, իբր տվյալ օգտագործողը սպամ է տարածում: Ծրագիրը արգելափակում է ադմինիստրատորին, որի հետ արգելափակվում է նաև ամբողջ խումբը: Կամ էլ չարագործներն օգտագործում են հակերային միջոցներ հայկական խմբերի կոտրման և արգելափակման համար:

Պատահածի առթիվ Panorama.am-ը զրուցեց Արթուրի հետ, ով «Ղարաբաղի հայեր» խմբի ադմինիստրատորն է: Խմբում ընդգրկված է 5700 արցախցի: Ադմինիստրատորը պատմեց այն պրովոկացիաների մասին, որոնց ենթարկվում են հայ օգտագործողները:

«Մեր խումբը ևս արգելափակել են: Եթե հիմա դուք սայթում «Ղարաբաղի հայեր» խմբի մասնակիցներից որևէ մեկի էջը բացեք, ապա կտեսնեք միայն նրա էմբլեման: Խումբ մտնելու փորձի դեպքում նշվում է «ինֆորմացիա չկա»: Այդ պարագայում, խմբի օգտագործումն անհնար է անհայտ պատճառով: Ընդ որում, մեր խմբի մասնակիցները իրենց թույլ չեն տվել ոչ սուր քաղաքական բանավեճեր, ոչ էլ ազգայնական արտահայտություններ: Խումբը բավականին լոյալ էր և չէր հակասում սայթի կանոններին»:

-Դիմե՞լ եք արդյոք «одноклассники.ру» կայքի ադմինիստրացիային` իրավիճակը բացատրելու և խմբի արգելափակման պատճառն իմանալու համար:

-Այո, խմբի ավելի քան 100 մասնակիցներ բազմաթիվ անգամներ դիմել են արգելափակումը հանելու և մասնակիցների իրավունքները վերականգնելու խնդրանքով: Բայց ոչ մի պատասխան չի հետևել, ոչ մի արձագանք` կայքի ադմինիստրացիայի կողմից:

-Տեղյա՞կ եք հայկական այլ խմբերի փակման մասին:

-Այս, բացի մեր խմբից անհիմն կերպով արգելափակել են արցախցիների քանակով երկրոդ խումբը՝ «Ղարաբաղցիներ», որն ունի 3800 մասնակից: Այն ևս չեզոք էր ազգային ու քաղաքական հարցեր քննարկելիս: Փակվել է նաև «Արցախը Ադրբեջանը չէ» խումբը: Այս բոլոր արգելափակումները եղել են սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ Արցախի ու արցախցիների վերաբերյալ մյուս փոքր խմբերը չեն փակել: «Փոքրերը մնացել են, քանի որ դրանք սայթում չեն գտել: Մեր օգտագործողների տեղեկություններով ադրբեջանական հակերները «Ադրբեջանցիները օդնոկլասնիկում» խմբում ներկայացնում են հայկական ոչնչացված խմբերի անունները, որոնք, ըստ նրանց, հակասում են Ադրբեջանի գաղափարախոսությանը: Բայց այդ ցուցակում դեռևս չկան մեր խմբերի անունները: Ես ենթադրում եմ, որ մեր խումբն առայժմ արգելափակված է և ադմինիստրացիայի կողմից անգործության դեպքում անվերադարձ կջնջվի»:

-Ունե՞ք համապատասխան սկրինշոտեր, որոնք կհաստատեն այդ տեղեկությունները:

-Կան. մեզ հաջողվել է ստանալ դրանցից մի քանիսը, դրանք հասանելի են հետյևալ հասցեում՝ http://forum.openarmenia.com/topic/25478-aeieedhiaaieaa-adhiyineeo-adhoii-ia-iaeiieeannieeedho/page__st__60__p__989836&#entry989836:

Նշենք, որ տվյալ ադրբեջանական խմբի էջում երևում է, որ ոմն «.Patriot.» տեղադրում է հայկական արգելափակված խմբերի ցուցակը: Սայթի ադմինիստրացիայի նման անգործությունը հնարավոր է հանգեցնի նրան, որ բազմաթիվ հայ օգտագործողներ ուղղակի լքեն այդ սայթը: Համեմատության համար նշենք, որ մյուս սոցիալական սայթերի, որոնք բավականին մեծ հեղինակություն ունեն, ադմինիստրացիաները շատ զգուշորեն են վերաբերվում նմանատիպ պրովոկացիաներին և արձագանքում են բավականին օպերատիվ կերպով: Միաժամանակ, նրանց առավելություններից մեկն էլ այն է, որ այնտեղ մարդիկ, ի տարբերություն «օդնոկլասսնիկ»-ի, գրանցվում են անվճար հիմունքով:

Մեր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ կայքէջում իրենց իրավունքների պաշտպանության և ադրբեջանցի պրովոկատորների փորձերի դեմն առնելու համար:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն