Գլխավոր » Լրահոս

Այսօր Բաքվում կմեկնարկի ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը

Հոկտեմբեր 22, 2009թ. 11:00

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտգործնախարարությունից, Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է խորհրդի նիստին: Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

ՍՏՀԿ ԱԳՆԽ վերջին` 20-րդ նիստը կայացել է այս տարի` ապրիլի 16-ին, Երևանում: Այդ ժամանակ խորհրդում նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին: Այսօրվա նիստում այն Ադրբեջանից կանցնի Բուլղարիային:

Նիստը ելույթով կբացի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նշենք, որ նիստին կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին:

ՍՏՀԿ անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և Միացյալ Նահանգները:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն