Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուն պետք է համարժեք պատասխան տալ

Հոկտեմբեր 22, 2009թ. 14:30

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում այդ երկրի արտգործնախարարի ելույթին:

«Իսկապես, մեզ համար շատ վիրավորական է, որ հարևան պետության արտգործնախարարը ստորագրում է փաստաթուղթ, որտեղ խոսվում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծման մասին և պատրաստվում է սահման բացել, իսկ հաջորդ օրը հարևան երկրին պիտակավորում է և նման որակումներ է կպցնում: Ես կարծում եմ, որ դա հարիր չէ հարևան պետությանը»,-ասաց Վ. Կարապետյանը:

Կարապետյանն այն կարծիքին է, որ  նախօրեին Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների քննարկման ժամանակ արտգործնախարար Դավութօղլու «ապակառուցողական» հայտարարություններին հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա:

Նա համոզված է, որ հարևան երկրի պաշտոնյաներին նման կերպ խոսելու հնարավորություն են ընձեռել այդ արձանագրությունները, որոնցում, ըստ բանախոսի, կան խութեր:

«Եթե լինեին նորմալ փաստաթղթեր, նման հայտարարություններ, նման գործելաոճ չէր լինի: Մենք ենք տվել այդ հնարավորությունը Թուրքիային»,-ասաց Վ. Կարապետյանը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն