Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը բանակցել են լարված ու երկար
Բաքվում այսօր տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ևս ներկա է այդ նիստին:
Ադրբեջանում չէին թաքցնում, որ ՍՏՀԿ ԱԳՆԽ այս նիստն իրենց համար կարևոր է այն առումով, որ դրան մասնակցելու էր նաև Ահմեդ Դավութօղլուն: Սա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի կառավարական պատվիրակության առաջին այցելությունն է Բաքու, և բնականաբար, ադրբեջանցիները հույս ունեն որոշակի մեկնաբանություններ ստանալ:
Եվ իրոք, ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը երկկողմ հանդիպում են ունեցել, և ինչպես նկատում են լրատվամիջոցները, դրանք անցնում են բավականին լարված մթնոլորտում:
Armar.am












