Գլխավոր » Լրահոս

Հունաստանում վառվելու է 2010 թվականի օլիմպիական կրակը

Հոկտեմբեր 22, 2009թ. 15:17

Այսօր Հունաստանում կվառվի  2010 թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը: Խաղերն անցկացվելու են  փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում: Հին Օլիմպիայում բացման հանդիսավոր արարողությանը ներկան կլինի նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, Հունաստանի  Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը և  Վանկուվերի Օլիմպիական կոմիտեի ղեկավարը:

Ավանդույթի համաձայն, կրակը վառելու են արևի շողերից, հայելու միջոցով` թատերականացված ներկայացման ժամանակ քրմերի մասնակցությամբ: Ներկայացումից հետո քրմերը կփոխանցեն ջահը հույն չեմպիոն 31-ամյա Վասիլիս Դիմիտրադիսին:  Էստաֆետը ութ օրվա ընթացքում անցնելու է հունական քաղաքներով և 2180 կիլոմետր անցնելուց հետո` հոկտեմբերի 29-ին, ճանապարհը կավարտի Աթենքի մարզադաշտում, որտեղ  1896 թվականին կայացել են առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Այստեղ էլ  Օլիմպիական կրակը կհանձնվի Վանկուվերի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:

Հունաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը  նշել է, որ «Օլիմպիական կրակի վառելը խորհրդանիշ է, որը միացնում է անտիկ խաղերը ժամանակակից խաղերի հետ, Օլիմպիան կապելով այն քաղաքի հետ, ուր անցկացվելու են հերթական Օլիմպիական խաղերը»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն