Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

ԱՄՆ Սենատին ներկայացվել է Հայոց ցեղասպանության բանաձևի նոր նախագիծ

Հոկտեմբեր 22, 2009թ. 16:32

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձեւին:

Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահին` երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով արտացոլի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության եւ էթնիկ զտումների նկատմամբ, նաեւ ամերիկյան իրավական փաստաթղթերում արձանագրված` մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթության հարցում:

«Միայն պատմության մութ ժամերը ճանաչելուց եւ ընդունելուց հետո մենք կարող ենք դրանցից իսկապես դասեր քաղել եւ խաղաղ ապագա կառուցել»,- ասել է սենատոր Մենենդեզը օրինագիծը ներկայացնելիս:

Բանաձեւը պարունակում է 1916 թվականից մինչ այսօր հավաքված` Հայոց ցեղասպանությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում` ծավալուն մեջբերումներ կոնգրեսական լսումներից, բանաձեւերից եւ ԱՄՆ նախագահների հայտարարություններից:

Armar.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն