Թուրքիայի խորհրդարանում դեմ են արձանագրությունների վավերացմանը
Այսօր թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն արձագանքում են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ երեկ Թուրքիայի Մեջլիսում Դավիթօղլու կողմից ներկայացված պարզաբանումներին:
Գրեթե բոլոր լրատվամիջոցներն արձանագրում են, թե քննարկումներից պարզ է դարձել, որ խորհրդարանի մեծ մասը դեմ է այս փաստաթղթի վավերացմանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթից հետո հանդես են եկել խորհրդարանի բոլոր խմբավորումները, որոնք բարձրացրել են թուրքական կառավարության համար խիստ անցանկալի մի շարք հարցեր:
Հիմնականում իրենց դժգոհությունն են հայտնել «Հանրապետական ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչները: Նրանք կրկնել են կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի այն տեսակետը, թե Թուրքիայի կառավարությունը, վավերացնելով այս արձանագրությունները, դավաճանում է Ադրբեջանին և կորցնում նրա վստահությունը:
Armar.am












