Գլխավոր » Լրահոս

Կիպրոսի թուրքական հատվածը չի ստանա նախատեսված 42 մլն եվրո օգնությունը

Հոկտեմբեր 22, 2009թ. 19:15

Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածին 42 մլն եվրո օգնություն ցուցաբերելու մասին նախապես ընդունած որոշումը:

Եվրահանձնաժողովի այս քայլը պայմանավորված է այն փաստով, որ Հյուսիսային Կիպրոսում ստեղծվել է քաղաքական լարվածություն, ավելին, կիպրական հարցը մտել է փակուղի:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Եվրամիությունը Եվրահանձնաժողովում Կիպրոսի հարցերով զբաղվող նախկին պատասխանատու Լեոպոլդ Մաուռերիին գործուղել է Կիպրոս: Նպատակն այն է, որ վերջինս կարողանա իրավական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել  կիպրական խնդրի լուծմանը: Վերջինս Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով  մասնակցելու է Կիպրոսում ընթանալիք բանակցություններին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն