Թելավիվը ցանկության դեպքում կարող է Թուրքիային իր տեղը ցույց տալ
Հոկտեմբեր 22, 2009թ. 20:08
Իսրայելի արտգործնախարարությունը վստահեցրել է, որ թուրք-իսրայելական ճգնաժամ չի նկատվում:
Արտգործնախարարի տեղակալ Դանի Ալոն, Իսրայելի խորհրդարանում գնահատելով Անկարայի հետ հարաբերությունները, շեշտել է, որ դիվանագիտական և ռազմական հարաբերությունները Թուրքիայի հետ դեռ շարունակում են զարգանալ: Նա խորհուրդ է տվել գործել խելամիտ, վստահեցնելով, որ երկկողմանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել, և որ Թելավիվն ունի միջոցներ այս խնդիրը լուծելու համար: Ավելին, ակնարկել է, որ Իսրայելը կաջակցի Թուրքիային Եվրաինտեգրման գործընթացում:
Այս հայտարարությունից պարզ է դարձել, որ Իսրայելը ցանկության դեպքում և ցանկացած պահի կարող է Թուրքիային իր տեղը ցույց տալ:












