Ղազախստանի ու Թուրքիայի նախագահների զրույցում ղարաբաղյան հարցն է քննարակվել
Հոկտեմբեր 23, 2009թ. 09:30
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով Անկարայում է։ Նա իր թուրք պաշտոնակցի` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ միասին քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այնպես էլ՝ կովկասյան տարածաշրջանի խնդիրները։
Կողմերը խոսել են նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Նազարբաևը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, իր աջակցությունը ցուցաբերել սկսված գործընթացում։ Նա համակարծիք է թուրքական կողմի այն տեսակետին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան խնդրի լուծմանը։
Armar.am












