«Հայաստանը կամ որևէ այլ երկիր չի հանդգնի Թուրքիայից հող պահանջել, ինչն արձանագրություններում մեկ ագամ ևս արձանագրված է»:
Հայ-թուրքական արձանագրությունների մասին Թուրքիայի խորհրդարանում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթի ամբողջական տեքստը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում, պարզաբանումներ տվեց Հայասատանի հետ ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների հաստատման» արձանագրությունների մասին: Մեջլիսի նիստը եղել է կիսափակ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ օրը թուրքական թերթերը հրապարակեցին ելույթի կցկտուր տարբերակը, հիմնվելով, իհարկե, թուրքական հանրային հեռուստատեսության հաղորդման վրա: Դա նաև հստակ նպատակն է հետապնդում` զերծ մնալ թուրք հասարակության մեջ ավելորդ կրքեր բորբոքելուց:
Սակայն Նյու Յորքի Turkishnj.com կայքէջի լսարանը թուրք հասարակությունը չէ, այլ ԱՄՆ-ի թուրքական համայնքը: Ահա թե ինչու այս կայքէջը Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը ներակայացրել է ամենայն մանրամասնությամբ: Ստորև ներկայացնում ենք ելույթի` Turkishnj.com կայքէջում տեղադրված տարբերակի թարգմանությունը, որը հրապարակվել է` «Ոչ ոք չի հանդգնի հողային պահանջ ներկայացնել Թուրքիային» վերնագրով:
«Երկխոսության ամուր հիմքեր բացակայում են»
Դավութօղլուն կարևորելով Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքերի ամրությունը` նշեց.«Հիմնարար սկզբունքը մեր երկրի շուրջ խաղաղության, բարեկեցության ու կայունության գոտու ստեղծումն է: Դա մեր արտաքին քաղաքականության առջնահերթ նպատակն է: Ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Բալկաններում, Կովկասում և Սև ծովում, Միջերկրականում ու հարակից տարածաշրջաններում շարունակելու ենք մնայուն խաղաղության, բարեկեցության ու կայունության գոտու ստեղծմանը նպատակաուղղված մեր ջանքերը»:
Դանութօղլուն նկատեց, որ ջանքերի առումով իրենք վարում են վերին աստիճանի հետևողական քաղաքականություն և այս տրածաշրջանում ջանում կյանքի կոչել չորս հիմնարար սկզբունքներ: «Առաջինը, մեր և հարակից տարածաշրջաններում ստեղծել անվտանգության ու կայունության համակարգեր, ինչպես նաև դրանք` ամրապնդել երաշխիքներով: Երկրորդ, երկխոսության միջոցով հասնել խնդիրների լուծմանը` կիրառելով հաշտեցման մեթոդը և ամրապնդել քաղաքական երկխոսության հիմքերը: Երրորդ, փոխկապակցվածություն հաստատել տնտեսական ոլորտում և դրանով հաղթահարել խաղաղության հաստատման առջև ծառացած խոչընդոտները: Չորրորդ, մշակույթի բնագավառում միմյանց հետ գոյակցող, սակայն կրոնական, դավանական, էթնիկ գաղափարախոսական տարբերություններ ունեցող երկրների, հասարկությունների այդ տարբերությունները սահմանափակել ներքաղաքական շրջանակով և նրանց միջև ապահովել խաղաղ գոյակցություն:
Հարցին` այս տեսանկյունից մոտենու դեպքում, տեսնում ենք, որ ներկ պահին Կովկասում առկա ստատուս- քվոն բոլորովին չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, որովհետև այս տարածաշրջանում կան սառեցված հակամարտություններ, որոնք ցանկացած պահին կարող են անվտանգության ճգնաժամ առաջացնել: Անցյալ տարի նման ճգնաժամի ականատես դարձանք Վրաստանում: Սառեցված հակամարտությունները նման են պայթյունավտանգ ռումբի: Պետք է դրանք չեզոքացվեն: Եթե խաղաղ ճանապարհով չհաջողվի դրանց չեզոքացումը, ապա այդ հասությունները` ցանկացած պահի կարող են ռիսկային դառնալ: Ցավոք, Հարավային Կովկասում բացակայում են հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական երկխոսության նախադրյալները: Դրանք պետք է ամրապնդվեն:
Ներկայումս Կովկասում առկա ստոտուս- քվոյի պայմաններում չափազանց թույլ են զարգացած տնտեսական փոխհարաբերությունները: Չհաշված Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից իրականացված համատեղ եռակողմ նախագծերը, այնուհանդերձ, ողջ տարածաշրջանը ներառող և ժողովուրդների մերձեցմանը նպաստող տնտեսական ծրագրերը բավարար չեն: Առանց տնտեսական փոխկապակցվածության , ինչպես նաև բարեկեցության գոտու ձևավորման անհնար է մնայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
«Գիտակցում ենք դժվարությունները»
Դավութողլուն նշեց, որ Կովկասում հետզհետե խզվում է` մշակութային առումով իրարից տարբեր հասարակությունների կապն ու սահմանափակվում են փոխշփումների հնարավորությունները: Ապա շարունակեց. «Մենք, որպես Կովկասի ճակատագիրը պատմականորեն կանխորոշող ժողովուրդ, չենք կարող անտարբեր լինել տարածաշրջանում տիրող ստատուս-քվոյի նկատմամբ: Մենք խաղաղ միջոցներով պետք է աշխուժացնենք քաղաքական երկխոսությունը, որպեսզի այս ստատուս-քվոն հնարավոր դարձնի անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծումը, ամուր հող պատրաստի քաղաքական երկխոսության համար, ամրապնդի տնտեսական փոխհարաբերությունները և ձևավորի մշակութային բազմազանության նկատմամբ` հարգանքի վրա հիմնված համակարգ:
Ընդգծելով, որ առկա ստոտուս-քվոն չի բխում Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի շահերից, Դավութօղլուն ավելացրեց. «Դա ամենևին չի համապատասխանում եղբայրական Ադրբեջանի շահերին: Առկա ստատուս-քվոյի պայմաններում եղբայրական Ադրբեջանի տարածքները 17 տարի շարունակ օկուպացված են մնում: Դա չի բխում նաև Հայաստանի շահերից: Թեև Հայաստանը զավթելով մեկ այլ երկրի տարածք, տպավորություն է ստեղծել, թե նվազագույն հաջողության է հասել, սակայն երկիրը գնալով աղքատանում է, սկսում է Հայաստանից հեռանալ հայ բնակչությունը: Ստատուս-քվոն մեր օգտի՞ն է, իհարկե` ոչ’, մենք լինելով տարածաշրջանի հզորագույն երկիրը, տարածաշրջանում տիրող անորոշության պայմաններում չենք կարողանում օգտագործել մեր ազդեցությունը այն չափով, ինչ չափով որ անհրաժեշտ է: Մեզ ճնշում են նաև եղբայրական Ադրբեջանի հետ կապված դժվարությունները: Դրանք դառնում են ներքաղաքական օրակարգի խնդիր: Ի՞նչ ենք արել: Պետք է ջանալ խաղաղ ճանապարհով փոխել ստատուս- քվոն, որպեսզի նոր ռիսկ և լարվածություն չառաջանա: Շրջանառության մեջ պետք է դրվի նորմալացման այնպիսի մի գործընթաց, որը կտարածվի բոլոր ոլորտների վրա: Մենք` մի քանի տարի առաջ Կովկասում շրջանառության մեջ դնելով այս գործընթացը, հետապնդել ենք երեք գլխավոր նպատակ.
առաջինը, կողք- կողքի գոյատևող Թուրքիայի ու Հայաստանի, այսինքն հարևան երկու ազգային պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատում: Ինչպես բոլոր հարևաների, այնպես էլ Հայաստանի հետ ձգտում ենք բրիդրացիություն հաստատել.
երկրորդ, առողջ կապեր հաստատել դարեր շարունակ կողք-կողքի գոյակցած թուրք և հայ ժողովուդների միջև` ոչ միայն տարածաշրջանում, այլև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կողք-կողքի ապրող թուրքերի ու հայերի միջև, որպեսզի հնարավոր լինի ամոքել անցյալի վշտերն ու չեզոքացնել շահարկման հնարավորությունները.
երրորդ` հարազատ մնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին և միջազգային իրավունքի նորմերին ճանապարհ հարթել Ադրբեջան –Հայաստան հակամարտության կարգավորման համար և նպաստել դրա արագացմանը:
Սրանք միմիանց լրացնող սկզբունքներ են և որևէ մեկի կիրառումը չի նշանակում անտեսել մյուս սկզբունքը»:
«Կարողանո՞ւմ ենք հասնել երեք նպատակներին»
Դավութօղլուն հարց հնչեցրեց. «Կարողանո՞ւմ ենք արձանագրությունների միջոցով հասնել վերոհիշյալ երեք նպատակներին և հայ-թուրքական արձանագրությունների հետ պայմանավորված գործընթացն ապահովո՞ւմ է նպատակների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը»: Դավիթողլուն կարևորելով այս հարցերը հայտարարեց, որ դրանց ապահովման համար իրենք են պատասխանատու: Նա, հիշեցնելով արձանագրությունների դրույթները, կարևոր նախապայման համարեց Թուրքիայի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերությունների հաստատման համար միմյանց սահմանները ճանաչելու ու փոխադարաձաբար տարածքային ամբողջականությունը հարգելու մասին կողմերի ստանձնած պարտավորությունը, ապա նշեց.«Ինչպես բազմիցս կրկնվել է Հայաստանը կամ որևէ այլ երկիր չի հանդգնի Թուրքիայից հող պահանջել, ինչն այստեղ` արձանագրություններում մեկ ագամ ևս արձանագրվում է:
Դավութօղլուն իր ելույթում միաժամանակ նշեց, որ Հայաստանի հետ արձանագրություններն ստորագրելու` Թուրքիայի նպատակներից մեկն էլ այն է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց` Կովկասում ստեղծվի հարաբերությունների համընդհանուր կարգավորման համար պարատ հող.«Այսինքն, մեր նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա հակամարտությունը կարգավորման հանգրվանին հասցնել»:
Նա ասաց, որ արձանագրությունների մի շարք դրույթներում հստակ ակնարկվում է երկկողմ հարաբերությունների նորմալացման արդյունքում` ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության ապահովման գծով առաջընթաց արձանագրելու մասին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությանը, Դավութօղլուն ներկաների ուշադրությունը հրավիրեց դրանց նախաբանում առկա այն մտքի շեշտադրման վրա, որ տարածաշրջանային ու ազգամիջյան տարաձայնություններն ու հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա` խաղաղ ճանապարհով: Ապա նկատեց, թե արձանագրությունների տեքստի բազմաթիվ դրույթներով ապահովվում է կարգավորման գործընթացի կապը տարածաշրջանային զարգացումների հետ, ընդգծվում է տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռմխելիության սկզբունքների նկատմամբ փոխադարձ հարգանքը»:
«Թուրքիա- Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը»
Անդրադառնալով վերջին մեկ տարում այս գործընթացի հետ կապված զարգացումներին, Դավութօղլուն շարունակեց. «Վերջին մեկ տարում, երբ շարունակվում էին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները, աննախադեպ ակտիվացան Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման և օկուպացված ադրբեջանական տարածքներում օկուպացիայի վերացմանն ուղղված քննարկումները: Վերջին 5 ամսում, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպեցին 5 անգամ: Անցյալ ամիս, վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ Լաչինի միջանցք գործուղղվեց զինվորականների պատվիրակություն, քննարկելու այն հարցը, թե կարգավորման դեպքում որքա՞ն է լինելու միջանցքի լայնությունը և դա ո՞ր միջազգային ուժի վերահսկողության տակ է գտնվելու: Այս ամենով կարո՞ղ ենք հարց տալ ինքներս մեզ` մո՞տ ենք կարգավորմանը… Դեռ քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան: Հնարավոր չէ մեկ հարվածով փոխել բնակավայարերի ստատուս-քվոն: Դրա համար խաղաղությունը պետք է դանդաղ ու համբերատար քայլերով հյուսել:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
Դավութօղլուն ասաց.«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան սուրբ է, որքան մեր երկրինը», ապա ընդգծեց.«Այդ ուղղությամբ առավել մեծ ջանքեր գործադրող երկիր չկա, քան Թուրքիան է»: Նա կարևորեց այս ջանքերը անխափան շարունակելու վճռականության մասին, ասաց, որ Ղարաբաղյան հիմնահարցը եղել է նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր` հակամարտությանն առնչվող բոլոր հանդիպումների առանցքում: Դավութօղլուն նաև հայտարարեց, թե նախքան արձանագրությունների ստորագրումը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ իր ունեցած հանդիպման գլխավոր թեման նույնպես Ղարաբաղն է եղել:
Միջազգային ու տարածաշրջանային երկկողմ իրավիճակի առանձնահատկություններից անկախ, Դավութօղլուն` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու վճռականություն հայտնելով, ավելացրեց. «Տարածաշրջանում կարելի է նորմալացման հասնել, եթե դա լինի համապարփակ: Առանց դրա անհնար է նորմալացնել երկու երկրների հրաբերությունները: Դա գիտակցելով է, որ մենք երկու տարի շարունակ պատրաստվել ենք համապարփակ նորամալացման գործընթացին: Այս եղանակով վերակարգավորվելու են և’ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, և’ հայ և թուրք ժողովուդները հասկանալու են միմյանց, միանալով համատեղ, արդար հիշողության շուրջ և ճանապարհ է հարթվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովող խաղաղության համար: Մեր նպատակն այս ամենի միաժամանակյա իրականացումն է»:
Հակոբ Չաքրյան












