Գլխավոր » Լրահոս

Կիրո Մանոյան. «Արձանագրությունները չեն ստորագրվի մինչև Ղարաբաղյան խնդրի կարգավորումը»

Հոկտեմբեր 23, 2009թ. 16:02

KiroԱյսօր նման վստահություն հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. «Արձանագրությունները չեն ստորագրվի մինչև ապրիլի 24-ը, անգամ մինչև հաջորդ տարի, եթե հաշվի էլ առնենք, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն են»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը կարծում է, թե արձանագրությունների վավերացումը միայն մի դեպքում է հավանական` եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Ղարաբաղյան խնդրի` միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորման շուրջ. «Մինչ այդ, հնարավոր է, որ թուրքերը մի նոր հնարքով հանդես գան`ապացուցելու համար, թե գործընթացը զարգանում է»:

Իսկ առայժմ պետք չէ ակնկալել իրադարձությունների ակտիվ զարգացում:

Կրկին խոսելով իրենց դիրքորոշման մասին` Կիրո Մանոյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը չպետք է վավերացնի արձանագրությունները նաև այն պատճառով, որ դրանք տարբեր ձևով են մեկնաբանվում երկու երկրներում, ինչպես, օրինակ, սահմանների հստակեցման հարցը:

Բանախոսը նշեց նաև, որ վավերացման դեպքում էլ Ազգային ժողովը չպետք է առաջ ընկնի թուրք գործընկերներից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն