Գլխավոր » Լրահոս

Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի բանակցություններն անցնում են լարված մթնոլորտում

Հոկտեմբեր 23, 2009թ. 14:30

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն արդեն շուրջ երկու ժամ լարված բանակցություններ են վարում:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել, որը խիստ լարված է և շարունակվում է նաև այս պահին: Ըստ որում` երկկողմ հանդիպման նման դեպքերի համար նախատեսված ժամանակային ձևաչափը խախտվել է:

Նշենք, որ Բաքվում այսօր տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ևս ներկա է այդ նիստին:

Ադրբեջանում չէին թաքցնում, որ ՍՏՀԿ ԱԳՆԽ այս նիստն իրենց համար կարևոր է այն առումով, որ դրան մասնակցելու էր նաև Ահմեդ Դավութօղլուն: Սա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի կառավարական պատվիրակության առաջին այցելությունն է Բաքու, և, բնականաբար, ադրբեջանցիները հույս ունեն Թուրքիայի ԱԳ նախարարից որոշակի մեկնաբանություններ ստանալ։

Սակայն, դատելով Ահմեդ Դավութօղլուի` Թուրքիայի խորհրդարանում երեկ ունեցած ելույթից, Թուրքիայի ԱԳ նախարարի պարզաբանումները Էլմար Մամեդյարովին չեն բավարարել:
Ի դեպ, Դավութօղլուի ինքնաթիռը Բաքու է ժամանել նախատեսվածից երկու ժամ ուշացումով, ինչի պատճառով թուրք նախարարը ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստին ներկայացել է ուշացած և մամուլի համար հայտարարություններ չի արել:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն