Թուրքերն ամեն կերպ կձգձգեն արձանագրությունների քննարկումն ու ընդունումը
Այս օրերին հայկական մամուլն ու անգամ պաշտոնական աղբյուրները խոսում են թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման մասին, մինչդեռ հիմա արձանագրությունները պարզապես ներկայացվելու են մեջլիսի նախագահությանը, որն էլ այն կհանձնի խորհրդարանի արտաքին հանձնաժողովին:
Այս մասին ArmAr-ին տեղեկացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Եվ միայն հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո արձանագրությունները կներկայացվեն քննարկման:
Պարոն Չաքրյանի խոսքերով, թուրքերն ամեն կերպ կձգձգեն արձանագրությունների քննարկումն ու ընդունումը: Նպատակը Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացի արձանագումն է, ազատագրված 5 շրջաններից կամ որևէ հատվածից հայկական զորքերի դուրսբերումը. «Այդ հարցում զիջումների գնալը շատ վտանգավոր կլինի հայկական կողմի համար: Ղարաբաղի կամ որևէ ազատագրված տարածքի հանձնումը խոցելի է դարձնում և´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և´ Զանգեզուրի անվտանգությունը»:
ArmAr.am












