Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջողությամբ է սկսեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցամարտում օլիմպիական ոսկին երկակի նվաճած հայ շախմատիստները առավելություն են ձեռք բերել Դանիայի հավաքականի նկատմամբ:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականի հաղթանակը ապահովեցին Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը` հաղթանակ տանելով, և Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը` ոչ-ոքի ավարտելով խաղը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում ստիպված էր բավարարվել հանդիսատեսի կարգավիճակով:
Հաջող է սկսվել նաև Հայաստանի կանանց հավաքականի մեկնարկը: 2.5 : 1.5 հաշվով մեր հավաքականը հաղթանակ է տարել Իտալիայի հավաքականի նկատմամբ: Հաղթական միավորներն ապահովել է Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը ոչ-ոքի են ավարտել խաղերը:
Նույն առաջին տուրում հանդիպել են նաև Ռուսաստանի և Խորվաթիայի (2:2) և Ադրբեջանի ու Ավստրիայի հավաքականները (3:1):
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ռումինիայի ընտրանու հետ, իսկ կանանց հավաքականը` Սլովենիայի:
ArmAr.am












