Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]




