Ռուս-ադրբեջանական սահմանի վրա ձերբակալվել է արտասահմանցի զինված վարձու զինվորների խումբ, ովքեր փորձել են ապօրինի կերպով անցնել Ռուսաստանի տարածք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար գեներալ-գնդապետ Արկադի Եդելյովը: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, վարձու զինվորների թվում են Ֆրանսիայի և Ավստրիայի քաղաքացիներ:




