Սույն թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել «Իսկալամական Կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների արտգործնախարարների 36-րդ համաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունվել են հերթական երեք հակահայկական բանաձևերը: Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում վերոնշյալ կազմակերպությունն ընդունել է Հայաստանի քաղաքականությունը քննադատող ավելի քան քսան փաստաթղթեր, որոնք հետագայում ադրբեջանական քարոզչական մեքենան շահարկում է զանազան միջազգային ատյաններում հակահայկական նոր փաստաթղթեր […]




