ԼՂՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ ժողովրդին եւ անձամբ Ձեզ` անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Այդ պատմական օրը խորհրդանշում է ևս […]




