Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի
Հոկտեմբեր 24, 2009թ. 09:00
Հոկտեմբերի 24-ի լույս 25 –ի գիշերը ժամը 3:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ հետ տանել:
Ժամային փոփոխություններն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այսպիսով, Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի:
Թերևս անհրաժեշտ է հիշեցնել բժիշկների խորհուրդները. ժամանակային փոփոխության այդ շրջանում առավել ուշադիր լինել սեփական աողջության նկատմամբ, մասնավորապես, հոգ տանել երեխաների առողջության մասին, քանի որ փոփոխության հետևանքով նրանց մոտ կարող են նկատվել տրամադրության անկում և ախորժակի կորուստ:
ArmAr.am












