Թուրք-սիրիական ռազմական խորհուրդը սկսում է իր աշխատանքները
Հոկտեմբեր 24, 2009թ. 10:05
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունն Անկարայում հանդիպել է թուրք զինվորականության հետ:
Ավելի ուշ թուրք-սիրիական ռազմական համագործակցության բարձրագույն խորհուրդը կսկսի իր աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 29-ը: Հաղորդվում է, որ Թուրքիան ու Սիրիան ռազմական հարթության մեջ համագործակցության նոր ուղիներ են փնտրում:
Սիրիայի պատվիրակությունը, որը ղեկավարում է գլխավոր շտաբի պետի տեղակալ Խասսան Թուրքմանին, հայտարարել է, որ նման միջոցառումները երկու երկրների ռազմական համագործակցության տեսանկյունից շատ կարևոր են:
ArmAr.am












