Գլխավոր » Լրահոս

Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 24, 2009թ. 10:30

chessՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին հաղթանակը տոնեց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի` վաստակելով կեսական միավոր:

Նույն ժամանակ Ադրբեջանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով առավելության հասավ Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Առաջնությունը հաջող է մեկնարկել նաև Հայաստանի կանանց հավաքականը: Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիների  մրցակիցը Սլովենիայի հավաքականն էր: Այս անգամ ևս Հայաստանի ընտրանին առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Հաղթական միավորները բերեց Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրեասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ էր տոնել Դանիայի հավաքականի նկատմամբ, իսկ կանանց ընտրանին` Իտալիայի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն