Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը շարունակում է մնալ չկողմնորոշված

Հոկտեմբեր 24, 2009թ. 12:00

Իր ռազմական հզորությամբ հպարատացող Ադրբեջանը, պարզվում է, մինչ օրս չունի իր ռազմական հայեցակարգը: Ադրբեջանցի  ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին դրա համար երեք պատճառ է մատնանշում.

առաջին. Արևմուտքը պահանջում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի չամրագրվի: Մասնավորապես, այդ են պահանջում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձագետները, որոնք մասնակցում են դոկտրինի մշակմանը.

երկրորդ. Ադրբեջանը ցայսօր չի կողմնորոշվել, թե ովքեր են իր ռազմավարական դաշնակիցները: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ըստ Սումերինլիի, ոմանք կարծում են, որ նույնիսկ Թուրքիան է դուրս մղվել դաշնակիցների ցանկից: Ադրբեջանը չի կարող վստահել նաև Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական դաշնակիցների «ընտրության» հարցում ադրբեջանցի հասարակությունը ևս միակարծիք չէ, ոմանց կողմից խիստ վտանգավոր «դաշնակից»  է  դիտվում նաև ՆԱՏՕ-ն.

երրորդ. Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել, թե ի՞նչ հունով պետք է զարգանա բանակաշինությունը` ՆԱՏՕ-ի չափանիշների՞, ռուսական բանակի՞, թե՞ դրանց համադրության: Պարզ չէ նաև պայմանագրային բանակի անցնելու հարցը («zerkalo.az», 22.10.2009):

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն