ԱՄՆ-ում փակվեց հարյուրերորդ բանկը
Հոկտեմբեր 24, 2009թ. 11:45
Ինչպես հաղորդում է Assosiated Press գործակալությունը, 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում փակվել է արդեն հարյուրերորդ բանկը: Վերջինս Ֆլորիդա նահանգի Partners Bank-ն է: Ներդրումների ապահովագրման նահանգային գործակալության վրա բանկերի փակումն արժեցել է 25 միլիարդ դոլար:
Assosiated Press-ի հաղորդմամբ, 2008 թվականին ԱՄՆ-ում փակված բանկերի թիվը հասել է 25-ի, 2007-ին` 3-ի: Իսկ բանկերի փակման ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 1989 թվականին`354 բանկ:
Մասնագետների կանխատեսումներով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում կփակվի մոտ 400 բանկ, ինչը Ներդրումների ապահովագրման դաշնային բյուրոյի համար կարժենա 100 միլիարդ դոլար:
ArmAr.am












