Գլխավոր » Լրահոս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբեր 24, 2009թ. 13:00

minskhamanakhՀոկտեմբերի 25-27 ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն և Ռոբերտ Բրադկեն կժամանեն Լյուքսեմբուրգ` ներկա գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ կխոսեն համանախագահների` նոյեմբերին Երևան և Բաքու կատարելիք այցելությունների և դեկտեմբերին սպասվող հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-23 Վիենայում տեղի ունեցած ԵԱՀԿ միջնորդական գործունեությանը նվիրված կոնֆերանսից հետո համանախագահները հանդիպումներ էին ունեցել ԵԱՀԿ-ում նախագահող հունական պատվիրակության ղեկավար Մարիա Մարինակիի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չեվիկոզի և Հայաստանի, Ադրբեջանի և Շվեյցարիայի դեսպանների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն