Ամերիկացի գնդապետը հոռետես է ադրբեջանական բանակի հարցում
Հոկտեմբեր 24, 2009թ. 14:25
Ադրբեջանական «Զերկալոն» մեջբերում է ամերիկացի գնդապետ Ալան Ստոլբերգի կարծիքը ադրբեջանական բանակի մասին. «Ես դժվարանում եմ պատասխանել ադրբեջանական բանակի հզորության վերաբերյալ հարցին, բայց ինձ հայտնի է, որ երկար տարիների ընթացքում հայերին Լեռնային Ղարաբաղում հաջողվել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ: Գրոհելու փորձի դեպքում հարկ կլինի գործ ունենալ պաշտպանական ուժեղ դիրքերի հետ: Կարող եմ հոռետես թվալ Ադրբեջանի ԶՈՒ հարցում, բայց ես չգիտեմ ադրբեջանական բանակի ներկայիս վիճակը»:
ArmAr.am












