Գլխավոր » Լրահոս

Լյուքսեմբուրգում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Հոկտեմբեր 26, 2009թ. 11:11

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունենալու Եվրոպական Միության եռյակի` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան հանդիպումը, որն ըստ էության Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստությունն է լինելու:

Նիստին մասնակցելու համար այսօր Լյուքսեմբուրգ կմեկնի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հոկտեմբերի 25-27-ը    Լյուսքեմբուրգում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն, ուր և հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

«Նրանք կխոսեն իրենց ծրագրերի մասին, որոնք, մասնավորապես, վերաբերում են իրենց հաջորդ այցելությանը Երևան և Բաքու, որը տեղի կունենա նոյեմբերին: Կխոսեն նաև դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Ղարաբաղյան հակամարտության քննարկման պատրաստությունների մասին», ասված էր համանախագահների հայտարարության մեջ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն