Թուրքիան ռազմական տեխնիկա է վաճառում Պարսից ծոցի երկրներին
Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքը արտահանվում է Պարսից ծոցի երկրներ: Թուրքական «Յոնջա-Օնուկ» նավաշինարարական գործարանը Միացյալ Արաբական Էմիրություններ է արտահանում նավակներ` հատուկ նշանակության համար, որոնք օգտագործվում են միայն հրատապ իրավիճակներում: Իսկ թուրքական «FNSS» ընկերությունը Սաուդյան Արաբիային է տրամադրում զրահապատ մեքենաներ` հետևակի համար: Մեկ այլ` թուրքական «OTOKAR» ընկերության կողմից, որն այսօր ռազմական արտադրանք է մատակարարում 15 երկրների, «COBRA» տիպի զրահապատ մեքենաներ է վաճառում նաև Պարսից ծոցի երկրներին: Նկատենք, որ այդ երկրների անունները գաղտնի են պահվում, ընդամենը տեղեկացվում է, որ նրանք նախընտրում են զրահապատ մեքենաններ` 20 մմ երկարությամբ ավտոմատ հրետանիով: Ավելին, թուրքական «OTOKAR» ընկերությունն արդեն երկար ժամանակ է, ինչ այս տարածաշրջանի 4 երկրների զրահապատ մեքենաններ է վաճառում:
Քրիստինե Մելքոնյան












