Գլխավոր » Լրահոս

Հարգանքի տուրք` արցախյան նահատակներին

Հոկտեմբեր 26, 2009թ. 11:35

Եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում է գտնվում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:

Այսօր առավոտյան ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ուղեկցությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունն այցելեց Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:  Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին և մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան նահատակներին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն