Գլխավոր » Լրահոս

Դատարանը կվերալսի Ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջը

Հոկտեմբեր 26, 2009թ. 16:55

ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը կվերալսի ՀայոցՑեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների` ապահովագրական ընկերություններից չվճարված ապահովագրական գումարների ու ավանդների պահանջի հայցը:

Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է “Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ” գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանը:

Ըստ նրա` դատարանը վերալսումները կկազմակերպի ընդլայնված կազմով կամ հենց այն նույն դատավորների մասնակցությամբ, ովքեր օգոստոսին կայացած դատական նիստում որոշել էին չեղյալ համարել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներին` ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները:

Օրենքը թույլ էր տալիս Կալիֆորնիա նահանգում մինչեւ 2010 թվականը երկարաձգել Թուրքիայում ավանդներ ներդրած անձանց ժառանգների պահանջների հայցերի ընդունումը: Հայցը կլսվի առաջիկա 21 օրվա ընթացքում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն