Ֆրանսիացիները ցանկացել են իրենց մայրենի լեզվով կարդալ Սարյանի մասին պատմող գիրքը
Հոկտեմբեր 26, 2009թ. 18:18
Նոյեմբերի 23-ին, 25-ին, 26-ին և 29-ին Ֆրանսիայի Փարիզ, Գրենոբլ, Մարսել և Լիոն քաղաքներում տեղի կունենա արվեստաբան Շահեն Խաչատրյանի` Մարտիրոս Սարյանին նվիրված վերջին գրքի շնորհանդեսը:
Համագործակցությունն սկսվել է նրանից, որ ֆրանսիացիները, «Հայաստանի տարին Ֆրանսիայում» միջոցառման շրջանակներում ծանոթանալով գրքին, ցանկացել են թարգմանել այն ֆրանսերեն:
Իսկ Սարյանի ստեղծագործությանը արվեստաբանը բազմիցս է անդրադարձել: Սակայն այս մեկը, որը ներառում է նկարչի ստեղծագործության բոլոր շրջանները, հեղինակի խոսքերով, պետք է հիմք դառնա հետագա ուսումնասիրողների համար. «Այստեղ Սարյանը ներկայացվում է` որպես 20-րդ դարի գույնի առաջին մեծ վարպետներից մեկը»:
ArmAr.am












