Գագիկ Մինասյան. «Առաջինը Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները»
Հոկտեմբեր 26, 2009թ. 18:28
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը օրերս է վերադարձել Սալոնիկում Սևծովյան Համագործակցության խորհրդայնական վեհաժողովից: Այստեղ նա զրուցել է թուրք խորհրդայնակաների հետ, ովքեր նրան վստահեցրել են, որ Թուրքիան, անշուշտ, վավերացնելու է արձանագրությունները:
Պատգամավորի համոզմունքն այն է, որ հենց Թուրքիան առաջինը պետք է վավերացնի այս արձանագրությունները. «Նախ Թուրքիան պետք է անցնի իր բաժին ճանապարհի հատվածը, վավերացնի, և ապա միայն Հայաստանում քննարկվեն այս արձանագրությունները»:
Կ. Պ.












