Էրդողանը կորցրել է ինքնատիրապետումը
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Իսրայելում խիստ վրդովված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցից: Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցերին` Էրդողանը, կորցնելով ինքնատիրապետման զգացողությունը, քննադատել է Իսրայելի կողմից վարվող ներկայիս քաղաքականությունը: Նա ասել է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է, որ Գազայի դեմ միջուկային զենք կկիրառի:
Իսրայելի արտգործնախարարություն էլ հայտարարել է, թե կարիք չկա ամեն մի հիմարության վրա ուշադրություն դարձնել: Այլ կերպ ասած` Թել Ավիվը նախընտրում է անտեսել թուրք պաշտոնյաների` իրենց ուղղված հայտարարությունները: Սակայն ակնհայտ է նաև, որ նման միջադեպերն էլ ավելի են խորացնում իսրայելա-թուրքական հարաբերություններում ծագած լարվածությունը:
ArmAr.am












