Գլխավոր » Լրահոս

Էրդողանի հարցազրույցը «Էլ Ջազիրա» հեռուստաալիքին

Հոկտեմբեր 26, 2009թ. 21:30

«Մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, այդ մասին  արդեն Ադրբեջանին փոխանցվել էր  անհրաժեշտ տեղեկությունը»: Այս խոստովանությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արել է  «Էլ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Վերլուծելով տարածաշրջանային խնդիրները, նա դարձյալ կրկնել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի  Կովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ավելին, նա դարձյալ համոզմունք է հայտնել, որ այն  կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:

Էրդողանը մեկ անգամ ևս ակնարկել է, որ արձանագրությունների ստորագրումը դեռ չի նշանակում, որ սահմանը պետք է բացվի, քանի որ վերջնական խոսքը խորհրդարանականներինն է:

Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև Իսրայելի և Իրանի խնդիրներին:

Նա կրկին քննադատել է Գազայի երկրամասում Իսրայելի զինված ուժերի կողմից կատարվող գործողությունները, մեղադրելով Թել Ավիվին մասսայական ոչնչացման զենք կիրառելու մեջ: Բայց մյուս կողմից նաև շեշտել է, որ Թուրքիան չի պատրաստվում խզել հարաբերությունները Իսրայելի հետ:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ Էրդողանի, վերջինիս նկատմամբ կիրառվող ճնշումներն անարդարացի են: Նա շեշտել է, որ մի շարք երկրներ ևս փորձում են ստեղծել մասսայական ոչնչացման զենք, ինչի մասին միջազգային կառույցները տեղեկացված են, սակայն նրանց նկատմամբ պատժամիջոցներ չեն ձեռնարկվում:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն