Թուրքիայում քրեական գործ է հարուցվել քրդական կուսակցության դեմ
Հոկտեմբեր 27, 2009թ. 12:04
Քրդական «ժողովրդավարական հասարակություն» կուսակցության դեմ Թուրքիայի իշխանությունը հերթական դատական գործընթացն է սկսել:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի դատախազությունը` տեղեկատվություն տարածելով այն մասին, որ քրեական գործն արդեն իսկ հարուցված է և իրականացվում է հետաքննություն:
Երկրի գլխավոր դատախազ Աբդուռախման Յալչինկայը արդեն իսկ պատրաստել է մեղադրական ակտը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը թուրք-իրաքյան սահմանի մոտ քրդերի հանձնման օրը, մեծ հանրահավաք էր կազմակերպել: Եվ այսօր Թուրքիայի իշխանությունները կուսակցությանը մեղադրում են սահմանի մոտ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին դիմավորելու և հանրահավաք կազմակերպելու համար:
Armar.am












